Ուզբեկստանի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի և ԱՄՆ-ի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուզբեկա-ամերիկյան համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Կողմերը մանրամասնորեն քննարկել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հետագա ուղղությունները։

Նշվում է, որ ըստ ուզբեկական ԶԼՄ-ների՝ Միրզիյոևը բարձր է գնահատել ընթացիկ տարում ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառում Թրամփի նվաճումները՝ ընդգծելով նրա ջանքերը սուր միջազգային ճգնաժամերի ու հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկկողմ քաղաքական շփումների և փոխանակումների աճող ինտենսիվությունը, ամենից առաջ՝ ղեկավարների մակարդակով, ինչը, կողմերի գնահատմամբ, նոր փուլ է բացել ռազմավարական գործընկերության զարգացման գործում և այն հագեցրել գործնական բովանդակությամբ։

ԶԼՄ-ները հիշեցրել են տասնյակ միլիարդավոր դոլարի համատեղ նախագծերի իրականացման մասին քաղաքացիական ավիացիայի, ավտոմոբիլաշինության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական- հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում։ 

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին։

Հեռախոսազրույցի ավարտին նախագահները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել ակտիվ շփումներն ամենաբարձր մակարդակով և պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններն ու գործնական համագործակցության ծրագրերն առաջ մղելու շուրջ։ Ուզբեկստանի ղեկավարն ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել երկիր։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ