Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

2 րոպեի ընթերցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան  կարգով նախատեսված ֆինանսավորումը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում:

Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով:

Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքով ծանրաբեռնվածության պահանջը  չի տարածվում Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի հաստատություններում աշխատող մանկավարժների վրա:

Տրանսպորտային ծախսի փոխհատուցում է տրվում նաև մարզերի այն սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում տվյալ մակարդակի կրթական ծրագրի (ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայություն) բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը են ստանում այլ բնակավայրի հաստատությունում:

Տրանսպորտային ծառայությունների ծախսերի դիմաց փոխհատուցումը տրվում է փաստացի հաճախումների հիման վրա` համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Ընդունված որոշմամբ կատարվել է նաև ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշների ճշգրտում՝ հաշվի առնելով այս տարվա սեպտեմբերից շահառու հանդիսացող անձանց փոփոխությունը:

Հայերեն

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել