Աշխարհ

Ուկրաինան բավարար աջակցություն չունի Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին միանալու համար․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան բավարար աջակցություն չունի Ղրիմը վերադարձնելու և ՆԱՏՕ-ին միանալու համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) և վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, սակայն բավարար աջակցություն չունի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է UNIAN-ը։

«Մենք ռեալիստներ ենք։ Մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին։ Իմ կարծիքով՝ դա արդարացի է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո՛չ էլ մի քանի այլ երկրներ, անկեղծ ասած, դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում։ Եվ Ռուսաստանը, անշուշտ, երբեք մեզ այնտեղ չի տեսնի», - ընդգծել է Զելենսկին։  

Միևնույն ժամանակ Զելենսկին խոստովանել է, որ իրենք չունեն Ղրիմը վերադարձնելու  ուժ։ 

«Ես անկեղծ կլինեմ. այո, մենք այսօր ուժ չունենք այս ամենի համար։ Մենք բավարար աջակցություն չունենք այս ամենի համար։ Բայց ես սա ասացի մեր առաջին հանդիպման ժամանակ»,- ասել է նա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում