ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելով հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը, դուրս բերել զինված ուժերը Կարիբյան ավազանից և դադարեցնել Վենեսուելայում իրադրության ապակայունացման գաղտնի գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միավորման հայտարարության մեջ, որը  հրապարակվել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոյի Telegram ալիքում։ 

«ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը հաստատակամ կոչով դիմում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը՝ հարգել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանությունը, այդ թվում՝ նրա օդային տարածքը.... անհապաղ դուրս բերել բոլոր զինված ուժերը, որոնք տեղակայված են Կարիբյան ավազանում՝ Վենեսուելայի անմիջական մերձակայքում…. դադարեցնել բոլոր գաղտնի և բացահայտ գործողություններն՝ ուղղված Վենեսուելայի ապակայունացմանը և «վարչակարգի փոփոխությանը»», - նշված է հայտարարության մեջ։

2021 թվականի հուլիսին Վենեսուելայի նախաձեռնությամբ ստեղծված ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի կազմում են Ալժիրը, Բելառուսը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Պաղեստինը, Ռուսաստանի Դաշնությունը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Սիրիան, Հասարակածային Գվինեան և Էրիթրեան:

Իր հերթին, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կընկալվի որպես պատերազմի հայտարարում։ 

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հարվածները Լատինական Ամերիկային կհամարվեն պատերազմ. Կոլումբիայի նախագահ

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին