Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հարվածները Լատինական Ամերիկային կհամարվեն պատերազմ. Կոլումբիայի նախագահ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարվածները Լատինական Ամերիկային կհամարվեն պատերազմ. Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կընկալվի որպես պատերազմի հայտարարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետրոն X-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Կոլումբիա՝ տեսնելու, թե ինչպես են երկրում լաբորատորիաներ ոչնչացվում, որպեսզի կանխվի թմրանյութերի մաքսանենգությունն ԱՄՆ։

«Առանց հրթիռների ես իմ կառավարման ընթացքում ոչնչացրել եմ 18 400 լաբորատորիա։ Եկեք, և ես ձեզ ցույց կտամ՝ ինչպես են դրանք ոչնչացվում՝ 1-ական լաբորատորիա յուրաքանչյուր 40 րոպեում, բայց մի՛ սպառնացեք մեր ինքնիշխանությանը, որովհետև կարթնացնեք յագուարին։ Մեր ինքնիշխանության վրա հարձակումը կնշանակի  պատերազմի հայտարարում։ Մի՛ փչացրեք երկդարյա դիվանագիտական հարաբերությունները», - գրել է Պետրոն։ 

Դեկտեմբերի 2-ին Թրամփն իր կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրամաֆիայի դեմ պայքարի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում