Սկանդալներով լի «Միսս Տիեզերք»-ի հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը

2 րոպեի ընթերցում

Բանգկոկում անցկացվող «Միսս Տիեզերք»-ի 74-րդ մրցույթում այս տարվա հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը՝ 25-ամյա Ֆաթիմա Բոշը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

2025 թվականի «Միսս Տիեզերք»-ը նշանավորվել է սկանդալներով։ 25-ամյա մասնակիցը նոյեմբերին դուրս էր եկել մրցույթից այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչ, թաիլանդցի մեդիա մագնատ Նավաթ Իտսարագրասիլը հրապարակավ նախատել էր նրան տասնյակ մասնակիցների առջև՝ գովազդային բովանդակություն չհրապարակելու համար։ Երբ Ֆատիմա Բոշը բողոք էր հայտնել, կազմակերպիչն անվտանգություն էր կանչել և սպառնացել որակազրկել բոլոր նրանց, ովքեր կաջակցեն Բոշին։ Բոշը դուրս էր եկել սենյակից, մյուսներն էլ հետևել էին նրան՝ որպես համերաշխության նշան։ 

Նավաթ Իտսարագրասիլի հասցեին քննադատություններ էին հնչել։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը գովասանքի խոսքեր էր ասել Ֆատիմա Բոշի հասցեին՝ նշելով, որ նա «օրինակ է ծառայում այն բանի, թե ինչպես կանայք պետք է իրենց ձայնը հնչեցնեն» ագրեսիայի բախվելիս։

Այս սկանդալից մեկ շաբաթ անց հրաժարական տվեցին ժյուրիի անդամներից երկուսը, որոնցից մեկը կազմակերպիչներին մեղադրեց մրցույթը կեղծելու համար։

BBC-ն նշում է, որ մրցույթի արդյունքը ևս բավական հակասական կերպով է ընդունվել. շատերը տոնել են Բոշի հաղթանակը, շատերն էլ կարծում են, որ կազմակերպիչները նրան են թագադրել՝ հաշվի առնելով տեղի ունեցած սկանդալը։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին