Աշխարհ

ԱՊՀ երկրների խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել տաջիկ ազգի արժեքներին

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել տաջիկ ազգի արժեքներին

Դուշանբեում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստի մասնակիցները ծաղկեպսակ են դրել տաջիկական առաջին պետության հիմնադիր Իսմայիլ Սոմոնիի հուշարձանի պատվանդանին՝ հարգանքի տուրք մատուցելով Տաջիկստանի ժողովրդի բարձր ազգային և պատմական արժեքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի մամուլի ծառայությունը։

Արարողությանը մասնակցել են ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներ, խորհրդարանների նախագահների տեղակալներ։

Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 

Տաջիկական առաջին պետության հիմնադիր Իսմայիլ Սոմոնիի հուշարձանը բացվել է 1999 թվականին՝ Սոմոնիների պետության 1100-ամյակի առթիվ։ Այն Դուշանբեի հիմնական տեսարժան վայրերից մեկն է և գլխավոր խորհրդանիշը։ Տաջիկստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Դուստի հրապարակում գտնվող հուշարձանը 13 մետր բարձրությամբ քանդակ է, որի կամարի բարձրությունը 40 մետր է։ Քանդակը ստեղծվել է ռուս քանդակագործ Լև Կերբելի կողմից։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար Տաջիկստան են գործուղվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում