Փաշինյանը 2026-ի ընտրությունները խորհրդարանն օտարերկրյա ազդեցության գործակալներից ազատելու առիթ է համարում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լավ առիթ է համարում, որ ժողովրդի քվեով Ազգային ժողովն ազատվի օտարերկրյա ազդեցության գործակալներից և նրանց առաջնորդներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Հայաստանի քաղաքացիները մեզ մեղադրում են նրանում, որ դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, լավ հնարավորություն է, որ այդ մարդկանց առաջնորդած ուժերը չլինեն խորհրդարանում, իրոք հասունացել է պահը, որ պետք է այդ խնդիրը լուծվի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ընդդիմադիր պատգամավորներն իրեն մեղադրում են այլ երկրի ազդեցության գործակալին Զինված ուժերում բարձր պաշտոնի նշանակելու համար, հետո այդ նույն անձին պաշտպանում, որպես հալածյալ:

«Սա նշանակում է, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների, իրենք նույն կարգավիճակն ունեն, նույն տեղից ստանում են հրահանգը, թե ում պետք է պաշտպանել: Այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև այս քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները նույնպիսի ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը, դիմելով ընդդիմությանը, հավելեց՝ 2018 թվականի դրությամբ՝ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկված անձինք:

«Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև ունի ինքնիշխան կամքի կենտրոն և կարող է որոշումներ կայացնել: Ի վերջո, ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում. Ղարաբաղի հարցով, ուրիշ որևէ պատճառ և բացատրություն դրան չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն այս համատեքստում դիմեց նաև խորհրդարանում պատգամավորական մանդատներ ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներին:

«Ձեր կուսակցությունը վերջին 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալն ամբողջ աշխարհում: Այսօր եկեղեցու լացն են լացում, 1960-ականներին Աբովյան փողոցի վրա գտնվող շենքն ինչո՞վ էր զբաղվում, ո՞նց էր, որ ԽՍՀՄ-ում, որն աթեիստական պետություն էր, հայրենակիցների հետ կապերի միություն կար, ինչո՞վ էր զբաղվում: Այդ կուսակցությունը մինչև հիմա էլ այդ երկրի ազդեցության գործակալական ցանց է: Էական չի՝ որ երկրի, մենք պետք է որոշում կայացնենք՝ հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրի ազդեցության գործակալների ցանց, մեր սրբության սրբոցում. իմ պատասխանն է՝ ոչ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ընդդիմադիր շրջանակներն ու օտարերկրյա ուժերն այժմ իրար են խառնվել, որովհետև սա վերջին շանսն է մեր պետությունը հետ տանելու, տեղավորելու այն գրպանում, որից դուրս ենք եկել:

 

Հայերեն Русский

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները