Հայաստան

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կառույցի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Հանձնաժողովին տրամադրվող աջակցության շրջանակում տեղի է ունեցել հերթական աշխատանքային հանդիպումը՝ Շվեյցարական զարգացման կազմակերպության՝ Helvetas-ի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Կինետիք» ընկերության ներկայացուցիչների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովին տրամադրվող խորհրդատվության ընթացիկ աշխատանքներին, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխություններից բխող՝ էլեկտրաէներգիայի պահեստավորող (կուտակիչ) կայանների գործունեության կարգավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման գործընթացին։

Հանդիպման ավարտին հստակեցվել են ընթացիկ քննարկման ենթակա հարցերը և նախանշվել են իրականացվող աշխատանքների վերջնարդյունքի ամփոփման ժամկետները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում