Տնտեսություն

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

2 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX), որին մասնակցում է նաև ՀԾԿՀ պատվիրակությունը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումը համախմբել է աշխարհի տարբեր երկրների էներգետիկ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումների առանցքում են էներգետիկ ոլորտի անցումը դեպի ավելի մաքուր և կայուն էներգետիկ համակարգեր, էլեկտրաէներգետիկական ցանցերի զարգացման և արդիականացմանն ուղղված ներդրումները, տարածաշրջանային էներգետիկ շուկաների ինտեգրումը, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարումը։

Օրակարգում են նաև էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու կարգավորումը, կանաչ ջրածնի կիրառումն ու զարգացումը, էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը էներգետիկ ոլորտում։

Ֆորումի շրջանակում առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ անցման պայմաններում կարգավորողների առջև ծառացած մարտահրավերներին, նոր ներդրումների խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանության հավասարակշռմանը։

WFER-ը էներգետիկ կարգավորման ոլորտի խոշորագույն միջազգային հարթակներից է, որտեղ տարբեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները քննարկում են էներգետիկ ոլորտի զարգացման գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում