ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանոեւմ է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվել են հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները։