Հայաստան

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ և ջրային ոլորտների զարգացմանն ու կարգավորմանն առնչվող արդիական հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրական էներգիայի կուտակիչ կայանների զարգացման և կիրառման հնարավորություններին, ինչպես նաև դրանց դերին էներգետիկ համակարգի ճկունության և կայունության ապահովման գործում։

Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը և սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր։

Ջրային ոլորտին առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել խմելու և ոռոգման ջրի սակագներին, դրանց ձևավորման և կարգավորման առանձնահատկություններին։

Կողմերը կարևորել են ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում