ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
1 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման և սահմանված կարգով ազգային գեոպորտալին ինտեգրման գործընթացի կազմակերպման հարցերը։
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են պատասխանել Կադաստրի կոմիտեյի կողմից ներկայացվող հարցաշարերին, որով ըստ էության կուրվագծվի ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման տեխնիկական նկարագիրը։
Քննարկման մասնակիցները վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։