Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների և փորձագետի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանյում է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները և հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող կարգավորումները, այդ թվում պետական մասնակցությամբ ընկերություններում։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սակագների սահմանման մեխանիզմներին, սակագնային մեթոդաբանությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք կիրառվում են էներգետիկայի, բնական գազի, ջրամատակարարման, հեռահաղորդակցության և այլ կարգավորվող ոլորտներում։
Կողմերը քննարկել են նաև ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, դրանց գնահատման չափանիշները և ներդրումների ազդեցությունը սակագների ձևավորման վրա։
Ներկայացվել են հանձնաժողովի կողմից կիրառվող կարգավորիչ գործիքները, որոնք միաժամանակ նպաստում են ծառայությունների որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Հանդիպմանը առանձին անդրադարձ է կատարվել էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ու ոլորտի հետագա կատարելագործման ուղղություններին։