Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի քվոտայով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնջորյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ Ստրասբուրգում տեղի ունեցող լիագումար նիստին»,-գրել է նա։