Հայաստան

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է համարում և այդ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը կրկին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Եկեղեցին ոչ կաթողիկոսն է, ոչ եպիսկոպոսները, եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից: Եկեղեցու կառավարման ավանդույթն է՝ ծխական խորհուրդներ, թեմական խորհուրդներ, ազգային եկեղեցական ժողով, որը, ի հեճուկս սահմանվածության, չի կայացել: Պատկերացրեք՝ Հայաստանում Կառավարության և ԱԺ նիստեր չլինեն: Պատկերացրեք՝ ես կարգավիճակ ունենամ, որը բացառում է իմ վարչապետ լինելը, բոլորն ասեն՝ լավ, դե ոչինչ, եթե հասել է այդ աշխատասենյակին, թող նստի իր համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» խորագրով զեկույցին, նշեց, որ առաջիկայում պետք է ստեղծվի Քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի զեկույցը:

«Արդյունքում՝ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում