Հայաստան

Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել

1 րոպեի ընթերցում

Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի հետևանքով հոկտեմբերի 2-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Ընկերությունից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

« Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 16:00-ն է»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում