Մարզեր

Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

1 րոպեի ընթերցում

Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմը մեծարել է համայնքի երկու ամենատարեց կանանց՝ 100-ամյա Ասյա Հակոբյանին և 104-ամյա Ռոզա Գասպարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել են երկու կանանց, հանձնել համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները և ջերմ զրույց ունեցել նրանց հետ՝ մաղթելով առողջություն, երկարակեցություն և խաղաղ օրեր։

«Ասյա Հակոբյանը մասնագիտությամբ մանկավարժ է։ Նա տասնամյակներ շարունակ Մարտունի քաղաքում կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սերունդների։ Նրա նախկին աշակերտները մինչ օրս սիրով ու ակնածանքով են հիշում իրենց ուսուցչուհուն։

Ռոզա Գասպարյանը եղել է տնային տնտեսուհի, աշխատել է նաև Մադինայի կոլտնտեսությունում։ Այսօր նա վայելում է իր ընտանիքի՝ զավակների, թոռների և ծոռների շրջապատում անցկացվող խաղաղ ու երջանիկ ծերությունը»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում