Սպորտ

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

1 րոպեի ընթերցում

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

​Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում սեպտեմբերի վերջին տեղի է ունեցել բռնցքամարտի միջազգային առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, ​մրցաշարին մասնակցել են Գեղարքունիքի մարզի, Թբիլիսիի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության բռնցքամարտիկները։  

Մասնակից 130 բռնցքամարտիկի միջև ընթացած պայքարում մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել է Մարտունիի մարզադպրոցի թիմը։ 2-րդ տեղում Աջարիայի թիմն է, 3-րդ տեղում՝ Թբիլիսիի «Սպարտանցի» ակումբը։ 

​Մրցաշարի կազմակերպիչն էր Մարտունիի համայնքապետարանը:  

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և հուշանվերներով։  

Մրցաշարն արդեն դարձել է ավանդական, որն անցկացվում է 15-րդ անգամ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում