Մարզեր

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

1 րոպեի ընթերցում

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Տարեցների միջազգային օրվա առթիվ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնը Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպել է տոնական միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մշակույթի կենտրոնի ճեմասրահում ներկայացվել են սոցիալական համայնքային կենտրոնի այցելուների ձեռքի աշխատանքները, որոնք իրենց մեջ ամփոփել էին ստեղծագործական ոգի, ջերմություն և տարիների փորձ։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել «Սևան» պարային խմբի սաները։ Գեղեցիկ կատարումներով հանդես են եկել նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնի այցելուները՝ օրը դարձնելով առավել ջերմ, հուզիչ ու հիշարժան։

«Այս օրը ևս մեկ առիթ է՝ մեր տատիկներին, պապիկներին, ծնողներին և ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներին հայտնելու մեր սերն ու երախտագիտությունը։ Նրանք են իրենց կյանքի փորձով, իմաստնությամբ, հոգատարությամբ ու անսահման սիրով արժեք ու ջերմություն հաղորդում մեր կյանքին»,-նշել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում