Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի հատկացումների շրջանակներում ՇՄՆ–ի կողմից նախատեսվող աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի տասներեքի նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները։

«Հաշվի առնելով քաղաքական և միջազգային կարևոր նշանակությունը երկրի համար, նախարար Մաթևոսյանն անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:

Նախարարը խոսել է միջոցառման նշանակությունից և բյուջետային շրջանակից, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները։

Նախարար Մաթևոսյանն անդրադարձել է համաժողովի հյուրընկալմամբ և նախագահությամբ մեր երկրի համար ստեղծվող հնարավորություններին»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ընդգծվում է, որ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու  է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ և հանդես է գալու որպես միջազգային և  տարածաշրջանային կամուրջ։

«Իրականացվող բոլոր աշխատանքները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով ներառականություն և բաց երկխոսության մթնոլորտ»,– եզրափակվում է հաղորդագրությունը։ 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը