Շիրակի մարզում ամփոփվել են ԲՏԱ նախարարության ծրագրով իրականացվող տեխնոլոգիական անվճար դասընթացները

3 րոպեի ընթերցում

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 29-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական անվճար դասընթացների փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Ծրագրի մասնակիցներին շնորհավորել և հաջողություն են մաղթել ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, ծրագիրն իրականացնող  Armenian Code Academy ընկերության (ACA) հիմնադիր Նարեկ Ասլիկյանը, ծրագրի դասընթացավարները։

Իր խոսքում Հայկ Ենգիբարյանն ընդգծել է, որ նախարարության կողմից մեծապես կարևորվում է տեխնոլոգիական կրթության մասսայականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ հատկապես մարզաբնակ երիտասարդների համար։  Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ոչ միայն զարգացնում է մասնակիցների տեխնոլոգիական գրագիտությունը, այլև նպաստում է մասնագիտական կողմնորոշվածությանը:

Նարեկ Ասլիկյանը մասնակիցների հետ զրուցել է տեխնոլոգիաների, դասընթացների հիմնական թեմաների շուրջ, ապա անդրադարձել ապագայում մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնելուն՝ նշելով, որ պետք է առաջնորդվել նախասիրություններով։

Շիրակի մարզում ծրագրում ընդգրկված են եղել 104 մասնակիցներ՝ Գյումրիից, Մարալիկից և Արթիկից։ Դասընթացները ներառել են ծրագրավորման հիմունքներ, արհեստական բանականություն, դիզայներական ծրագրեր, մեքենայական ուսուցման մոդելներ, տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգություն, ֆիշինգ, արդի տեխնոլոգիաներ թեմաները։ 

Ծրագրին մասնակցել են ինչպես բարձր դասարանների  աշակերտներ, այնպես էլ ուսանողներ և ոլորտով հետաքրքրված անձինք։ Վերջինիս նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Նշենք, որ այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրն անցկացվել է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։

Հայերեն

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA