Meet Dilijan նախաձեռնությունը Թբիլիսիից և Մոսկվայից հետո ներկայացվեց Երևանում

3 րոպեի ընթերցում

Meet Dilijan նախաձեռնությունը, որը թիրախավորում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, ներկայացվեց Երևանում։ Նախաձեռնությունն ավելի վաղ ներկայացվել էր Թբիլիսիում և Մոսկվայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Meet Dilijan-ը հանրությանը տրամադրելու է տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությունը, հարուստ մշակույթը, խոհանոցը և այլ կարևոր շերտեր։ 

Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային շուկայում՝ նպաստելով Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։ Այն միտված է օգնել Դիլիջանին դառնալ այն ուղղությունը, որը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մշակութային, կրթական ու էկոտուրիզմի սիրահարներին՝ դարձնելով քաղաքը տարածաշրջանի և միջազգային մակարդակով ճանաչելի ու ցանկալի զբոսաշրջային գոտի:

Meet Dilijan նախաձեռնությունն ընդգծում է, որ յուրաքանչյուր այցելու կարող է քաղաքում գտնել իր հետաքրքրությունը բավարարող փորձառություն՝ լինի դա բնության հետ անմիջական շփումը, տեղական խոհանոցի համտեսը, մշակութային իրադարձություններին մասնակցությունը, թե տեղական համայնքի հետ ակտիվ հաղորդակցությունը: Նախագիծը միտված է դառնալ նորագույն, ժամանակակից ու համալիր գործիք Դիլիջանի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու և տարածելու համար: Շնորհանդեսի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում և տարատեսակ ելունթներ հնչեցին:

«Դիլիջանը առանձնահատուկ վայր է՝ լի կենսական էներգիայով, մշակութային հարուստ ժառանգությամբ և անաղարտ բնությամբ։ Մենք ստեղծել ենք Meet Dilijan նախաձեռնությունը, որպեսզի աշխարհին ցույց տանք քաղաքի բազմաշերտ գեղեցկությունը և օգնենք յուրաքանչյուր այցելողի առավել ամբողջական ու հարուստ փորձառություն ստանալ։ Ցանկանում ենք՝ Դիլիջանը դառնա ոչ միայն տեղական, այլև միջազգային ճանաչելի զբոսաշրջային կենտրոն, որտեղ բնությունը, մշակույթը և համայնքը միասին ստեղծում են հրաշալի միջավայր»,-նշեց  Meet Dilijan նախաձեռնության ներկայացուցիչ Կատյա Բրեդիխինան։ 

Առաջիկայում նախատեսվում է նախաձեռնությունը ներկայացնել աշխարհի այլ երկրներում։ 

 

Հայերեն

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է