Հայաստան

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 5.5 մլն եվրո

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 5.5 մլն եվրո

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտների։ 

«Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։ Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը, դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում