Մակրոնը հայտնել է Իրաք այցելելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այցելել Իրաք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քրդական Rudaw պարբերականից, այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ես իսկապես պլանավորում եմ այս տարի այցելել Իրաք», - նշել է նա։

Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունն Իրաքի ինքնիշխանությանը և անդրադարձել Իրաքում նոյեմբերին կայանալիք օրենսդիր մարմինների ընտրություններին։

«Ես երբեք չեմ միջամտի երկրի ընտրություններին, բայց ես մեծ համակրանք ունեմ Իրաքի նկատմամբ և կարծում եմ, որ վարչապետը հիանալի օրակարգ է ներկայացրել իր երկրի համար», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Փարիզն «Իրաքի ինքնիշխանության մեծ կողմնակից է»։ 

«Եվ ես կարծում եմ, որ ամբողջ տարածաշրջանում անկայունության այս պահին Իրաքի կայունացումը, Իրաքի ինքնիշխանության լիակատար հարգանքն ամբողջ տարածաշրջանի կայունության շատ կարևոր հենասյուն է», - նշել է նա։

Նախագահ Մակրոնը նաև խոսել է Սիրիայում վերջին զարգացումների մասին՝ քրդերի գլխավորությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և Դամասկոսի միջև մարտին ստորագրված կարևորագույն համաձայնագիրը որակելով որպես «շատ կարևոր քայլ դեպի առաջընթաց»։

Իրաքը խորհրդարանական ընտրություններ կանցկացնի նոյեմբերի 11-ին։

2021 թվականին Իրաքի և Ֆրանսիայի կառավարությունները համատեղ կազմակերպել են Բաղդադի առաջին համաժողովը՝ տարածաշրջանային համագործակցությունը քննարկելու նպատակով միավորելով Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարներին։

Հայերեն

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել