Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել է բազմաբնակարան շենք։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների շարքում կա երեխա։ Բարձրահարկ շենքից 70 մարդ տարհանվել է, երեք բնակարան վնասվել է։ Տունը շղթայվել է, մերձակա փողոցներով երթևեկությունը՝ դադարեցվել։  

Իսկ Տվերի մարզում, ըստ տեղի իշխանությունների, ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը հետ մղելու ընթացքում վնասվել է երկու բազմաբնակարան շենք։ Տուժածներ չկան։ 

Բելգորոդում ևս ուկրաինական հարվածներից թեթև ավերածություններ են եղել։ 1 մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետը։ 

Իր հերթին, BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Ուկրաինայի իշխանություններին, հաղորդում է, որ առավոտյան Խերսոնի գնդակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Խարկովը նույնպես առավոտյան ավիահարվածի է ենթարկվել։ Վիրավորվել է 9 մարդ։ 

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են Ռուսաստանի կողմից առաջին անգամ Օդեսայի նահանգի դեմ կառավարվող ավիառումբեր օգտագործելու մասին։ 

Հայերեն

Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը

Ֆրանսիայի անտառային հրդեհները ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․ Մակրոն

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում