Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենք, որով հաստատվել է Ադրբեջանի Հանրապետության և Ուկրաինայի միջև քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել էր 2026 թվականի ապրիլի 25-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում։