Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին և նրան կտրամադրի ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ՝ ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Մեր հանձնառությունը ցույց տալու համար կարող եմ հայտնել, որ մենք հաջորդ քայլն ենք կատարում և ուկրաինական կողմին տրամադրում ենք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր՝ տեղական արտադրության տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը»,- ասել է Բըրնհեմը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մեծ Բրիտանիայի վարչապետը պնդել է, որ այդ տեխնոլոգիաները կօգնեն ուկրաինական ԱԹՍ-ներին նաև խոցել թիրախները։