Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո, 21-24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ «Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը պասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-24-ի երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Կարդացեք հոդվածը` Русский