ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն

1 րոպեի ընթերցում

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում անցկացված որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցել է 36 հոգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դատական դեպարտամենտից, որակավորման գրավոր քննությունը ներառել է թեստային առաջադրանքներ և իրավական խնդիրներ՝ քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ: Քննությունը տևել է 6 ժամ, որից թեստային առաջադրանքների լուծման համար տրամադրվել է 2 ժամ, իսկ իրավական խնդիրներին պատասխանելու համար՝ 4 ժամ:

Քննության ավարտից հետո գրավոր աշխատանքները ստուգելու և գնահատելու նպատակով ձևավորվել է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:

Նշվում է, որ քննության արդյունքները կհրապարակվեն դատական իշխանության պաշտոնական կայքում։ 80 և ավելի միավոր ստացածները կանցնեն որակավորման ստուգման հաջորդ փուլ: Հավակնորդներն իրավունք ունեն քննության արդյունքները բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ արդյունքները հրապարակելուց հետո 15-օրյա ժամկետում:

Հայերեն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ