ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումները վերսկսելու մասին

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ վերսկսել է ստուգումները Իրանի միջուկային օբյեկտներում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Al-Mayadeen-ը։ 

Նշվում է, որ ստուգումներն անցկացվում են գաղտնի ռեժիմով. «Մենք չենք կարող բացահայտել ստուգված վայրերը, բայց կարող ենք հաստատել, որ դրանք այս շաբաթ անցկացվել են։ 

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կահիրեում համաձայնագիր են ստորագրել միջուկային համագործակցությունը նոր շրջանակներում վերսկսելու վերաբերյալ։ 

Նշվում է, որ ԱԷՄԳ-ի հետ վերջերս կնքված համաձայնագիրը նշանակալի քայլ է վստահությունը վերականգնելու և միջուկային ոլորտում համագործակցությունը վերսկսելու գործում։

Համաձայնագիրն Արաղչիի և Գրոսիի միջև ստորագրվել է Կահիրեում երեք ժամ տևած հանդիպման ժամանակ։ Իրանը և ԱԷՄԳ-ն նախկինում Վիեննայում և Թեհրանում անցկացրել էին բանակցությունների երեք փուլ՝ փորձելով գտնել առաջ շարժվելու գործնական ուղի։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը նոր համաձայնագիրը որակել է որպես «կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ»։ 

Հայերեն Русский

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր