Սպորտ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպման պատասխանատուների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպման պատասխանատուների հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել Փարիզ 2024-ի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի արարողակարգային և միջազգային հարցերի, տրանսպորտի և տեղաշարժի կազմակերպման, ինչպես նաև անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյաների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպումները տեղի են ունենում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերի կազմակերպման նպատակով՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև փոխանակումների շրջանակներում: 

Կողմերը քննարկել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելության կազմակերպմանը և արարողակարգին, տրանսպորտի տեղաշարժին, ինչպես նաև ներքին անվտանգության և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Ձեռք է բերվել ոչ միայն Ֆրանկոֆոնիայի խաղերի, այլ ընդհանուր՝ մեծ միջոցառումների կազմակերպման շրջանակներում համագործակցությունը խորացնելու  պայմանավորվածություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում