Ֆրանսիան կաջակցի Հայաստանին Ֆրանկոֆոնիայի 2027թ․ խաղերը բարձր մակարդակով անցկացնելու գործում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի անդամներին՝ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ Պիեր-Անտուան Մոլինայի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպմամբ տրվել է Ֆրանսիա-Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ: Ֆրանսիական կողմի փորձը հաշվի է առնվելու Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման և անցկացման գործընթացում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ փորձը մեծ նշանակություն կունենա հայկական կողմի համար՝ հետագա աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու գործում:

Պիեր-Անտուան Մոլինան ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել տեխնիկական և գործնական կարողություններով՝ ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն հայ գործընկերներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղերի կազմակերպման նպատակով մինչ այժմ իրականացված աշխատանքներին և հետագա քայլերին:

Հայերեն English Français Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը