Ռուսաստան

Հայաստանի վարչապետը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային համաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային համաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային համաժողովին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Գլոբալ ատոմային համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին:

«Ռուսաստանի նախագահի հետ Համաժողովին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոն, Մյանմայի Միության Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Գրոսին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և որոշ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում