Հայաստանում անձրև, ամպրոպ և ուժեղ քամի է սպասվում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։
«Սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վ արագությամբ։