ԱՄՆ ղեկավարությունն արձագանքել է Բոլսոնարուի ազատազրկման վճռին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրազիլի  նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ 27 տարվա ազատազրկման դատավճիռն անվանել է «անակնկալ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփը, որը նախկինում աջակցություն էր հայտնել Բոլսոնարուին և 50% մաքսատուրքեր սահմանել Բրազիլի նկատմամբ, տեղի ունեցածը համեմատել է սեփական փորձի հետ։

«Սա շատ նման է այն բանին, ինչ նրանք փորձում էին անել ինձ հետ։ Բայց նրանց դա բոլորովին չհաջողվեց», - նշել է ԱՄՆ նախագահը՝ հավանաբար, նկատի ունենալով իր դեմ հարուցված քրեական գործերը։

«Կարծում եմ՝ սա շատ վատ է Բրազիլի համար», - հավելել է նա։

Ժաիր Բոլսոնարուի դատավճռին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ Գերագույն դատարանը «անարդարացիորեն է որոշել բանտարկել» նախկին նախագահին։ 

«Միացյալ Նահանգները համապատասխան ձևով կարձագանքի այս վհուկների որսին», - գրել է Ռուբիոն X սոցիալական հարթակում։ 

Բրազիլի արտգործնախարարությունն արագ արձագանքել է Ռուբիոյի գրառմանը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ այսօր հնչեցրած սպառնալիքները, նրա հայտարարությունը, որն ուղղված է բրազիլական իշխանությունների դեմ և անտեսում է փաստերն ու համոզիչ ապացույցները, չեն վախեցնի մեր ժողովրդավարությանը», - X-ում գրել է գերատեսչությունը։

Բրազիլի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։ 2023 թ. հունվարի 8-ին Բոլսոնարուի աջակիցները գրոհել էին կառավարական շենքերի վրա, սակայն զինվորականներից բավարար չափով աջակցություն չէր եղել հեղաշրջում իրականացնելու համար։ Հասարակական կարգը վերականգնվել էր, ավելի քան 1500 մարդ՝ ձերբակալվել։  

Աշխարհ

Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարվա ազատազրկման

Հայերեն

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ