Մարզեր

ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 7-ին և 10-ին կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 8-9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին Լոռում և Տավուշում աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում