Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կշոգի ևս 2-5 աստիճանով
1 րոպեի ընթերցում

Ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ տարածքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Քամին՝ հարավային 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Երևան քաղաքում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский