Roadpolice.am կայքում գրանցվող և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն ստացող վարորդների թիվն ավելանում է

2 րոպեի ընթերցում

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ՀՀ ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ներդրվել է տեսալուսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ նշելով, որ նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն պարզեցնում է տուգանքների վերաբերյալ ծանուցման գործընթացը, այլև բարձրացնում է վճարումների արդյունավետությունը։

Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը  https://roadpolice.am/hy կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։

Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Համակարգում մինչև օգոստոսի 26-ը գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 113 089 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 479 279 որոշում։

Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։

Բոնուսային այս նորմից մինչև օգոստոսի 26-ը օգտվել է 509 275 վարորդ, կայացվել է 2 107 935 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 11 միլիարդ դրամ։

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում