Աշխարհ

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) լայնածավալ աշխատանք է իրականացնում ազատ առևտրի գոտիների շուրջ նոր համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, այդ թվում՝ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը:

«Ընթանում է ազատ առևտրի գոտիների շուրջ համաձայնագրերի կնքման լայնածավալ աշխատանք ԵԱՏՄ-ի ակտիվ ներգրավմամբ: Արդեն ուժի մեջ են մտել կամ իրականացման փուլում են Միության համաձայնությունները Վիետնամի, Սերբիայի, Իրանի, Ինդոնեզիայի, ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։ Գործում է ԵԱՏՄ-ի Առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը Չինաստանի հետ։ Ազատ առևտրի գոտիների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի, Հորդանանի և Պակիստանի հետ, ինչը թույլ կտա ապրանքային շուկան ընդլայնել մինչև 2,5 միլիարդ սպառող», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում