Հայաստան

Հրշեջ-փրկարարները մարել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը

Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 19-ին, ժամը 02։58-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թաղամասի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։33-ին։ Մասամբ այրվել է շինության տանիքը՝ մոտ 30 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում