Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
7 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները:
Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ հանձնելով վկայականները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է քննիչների՝ արդարամիտ, կարգապահ, բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ նրանց կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից, ինչպիսի միջանձնային հարաբերություններ կառուցեն անձնակազմի ներսում:
Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեում շարունակական կադրային բարեփոխումներին՝ նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց և բարեվարք կադրերով:
Արթուր Պողոսյանն իր խոսքում նշել է, որ կադրային համալրվածությունը նպաստել է նաև քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակված քննիչներն են․
Ասլան Ռուդիկի Միրզոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
Անդրանիկ Յուրիի Ավագյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
Հարություն Արտաշեսի Խաչատրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
Արթուր Աբգարի Միքայելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
Ալբերտ Կամոյի Ցուցուլյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Ռամիդա Վահանի Դարբինյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Վահե Արսենի Ավդալյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Էդուարդ Գարիկի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Գնուն Արամի Յազերյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Վիգեն Կարենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Արտակ Ալեքսանի Խանամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Մանե Բագրատի Առաքելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Հրանտ Արթուրի Գասպարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Օվսաննա Արթուրի Հակոբյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Արմեն Շուրիկի Նալբանդյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Հայկանուշ Աշոտի Մալխասյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Հենրի Կարենի Ազատյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Դիանա Արմենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Սյուզաննա Արայիկի Ջավադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Արման Հարությունի Ռոստոմյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
Կարինե Ահարոնի Ֆեսչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
Կիմ Արմենի Մարգարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
Կամո Արմենի Չոբանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
Անահիտ Վարդանի Տոնոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
Աննա Արմենի Ասլանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ
Լևոն Յուրիկի Ոսկանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ
Սուսաննա Էդվարդի Գևորգյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
Մկրտիչ Հովհաննեսի Մկրտչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
Վոլոդյա Հակոբի Բաղդասարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
Ավետիս Դերենիկի Սահակյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
Արզուման Հրաչյայի Ամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
Պարույր Արտիկի Ամիրխանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
Անի Սևանի Զադայանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ
Ռոբերտ Արսենի Դաջունցը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ
Հասմիկ Շահենի Ղանադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ: