Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է նախօրեին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց։
«Արմենպրես»-ը ներկայացնում է դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ի հաղորդագրությունը։
«Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»:
Հուլիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջքնակներում մեկ անձ ձերբակալվել է։