Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջայշանկարն X-ում գրել է, որ Ռուբիոյի հետ քննարկել են առևտրի և մաքսատուրքերի հարցերը, համագործակցությունը տարբեր առաջնահերթ ոլորտներում:
Pleased to meet @SecRubio of the USA here in Manila.
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) July 22, 2026
Our meeting focused on areas which are priority for the 🇮🇳🇺🇸 Comprehensive Global Strategic Partnership, including trade & tariffs, energy, defence & security, critical minerals & artificial intelligence.
We also exchanged… pic.twitter.com/dCc9YpQAEp
«Մեր հանդիպումը կենտրոնացած էր այն բնագավառների վրա, որոնք առաջնահերթ են Հնդկաստան-ԱՄՆ համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերության համար, ներառյալ առևտուրը և մաքսատուրքերը, էներգետիկան, պաշտպանությունը և անվտանգությունը, կարևորագույն օգտակար հանածոները և արհեստական բանականությունը», - գրել է Ջայշանկարը:
Նրա խոսքով՝ ինքը նաև Ռուբիոյի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր: