Հայաստան

Լույս աշխարհ է եկել նախորդ տարի Մարմարիկ գետում խեղդված 2–ամյա Տիգրանի եղբայրը. նախարարն այցելել է ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Լույս աշխարհ է եկել նախորդ տարի Մարմարիկ գետում խեղդված 2–ամյա Տիգրանի եղբայրը. նախարարն այցելել է ընտանիքին

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հուլիսի 20-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել Արփինե Սարգսյանին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

2025 թվականի մայիսի 4-ին լուր տարածվեց, որ Մարմարիկում 2–ամյա երեխա է կորել։ Փրկարարներն ու Ոստիկաններն օրեր շարունակ փնտրում էին փոքրիկ Տիգրան Պետրոսյանին։

Երեխայի մարմինը հայտնաբերվեց մայիսի 24-ին ժամը 10։40-ի սահմաններում՝ Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ։

Նույն տարվա հոկտեմբերի 25-ի առավոտյան մահացել է Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում