Մարզեր

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում   ընթանում են գերեզմանանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն 575 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրի նախագծով նախատեսվում է իրականացնել հողային պաստառների վերականգնում, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ ջրթող կառուցվածքների նորոգում, նոր խողովակների տեղադրում և ջրթող վաքերի կառուցում, ճանապարհի ամբողջական ասֆալտապատում, ճանապարհի կահավորում և  գծանշում՝ 643 գծամետր երկարությամբ։

«Շինարարականա աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի հուլիսի երկորդ կեսից և կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս ծրագրի իրականացումը կնպաստի Ակունք բնակավայրի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, երթևեկության անվտանգության բարձրացմանը և բնակիչների համար առավել հարմարավետ ու անվտանգ տեղաշարժի ապահովմանը»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում