Իրավունք

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները Շանհայ քաղաքում մասնակցել են Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանի համար կիբեռհանցագործությունների դեմ պայքար» խորագրով վերապատրաստմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Դասընթացի շրջանակում գործուղման խմբի անդամներին ներկայացվել են ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի, փողերի լվացման հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի չինական փորձի և արդյունքների, էլեկտրոնային տվյալների քննության տեխնոլոգիայի և մեթոդաբանության վերաբերյալ դասախոսություններ:

Նկատի ունենալով, որ խմբի անդամներն իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում առնչվում են կիբեռհանցագործությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված այլ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներին ու քրեական վարույթներին, ուստի դասընթացի շրջանակում ստացված գիտելիքներն ու փորձը կնպաստեն ինչպես մասնագիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում