Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում
1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 20-ի նիշից բարձր է մնում 14 սանտիմետրով, չնայած հուլիսին եղել են ջրբացթողումներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հուլիսի 20-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա։ Հուլիսին ոռոգման նպատակներով Սևանա լճից արդեն բաց է թողնվել 8 միլիոն 721 հազար խմ ջուր, իսկ հունվարից մինչ հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 158 միլիոն 976 հազար խմ ջուր։
Տարեսկզբից մինչ հուլիսի 20-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 59 սանտիմետրով։