Արմավիրում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ջրատարի մոտ զենք-զինամթերք է թողել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, «Մաուզեր» ինքնաձիգ, տարբեր տեսակի հրացաններ, «Գլոկ» ատրճանակ, «Բայկալ» ատրճանակ, «G1» տիպի 4 նռնակ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 2 հակատանկային ական, մոտ 5 մետր դետոնացիոն լար, զինվորական կապի սարքավորում, մեկնարկային ատրճանակի լուսաձայնային 5 փամփուշտ, ինքնաձիգի 4 փամփշտատուփ, որոնցից 2-ը՝ ամբողջությամբ լիցքավորված և ինքնաձիգի 730 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում