Մարզեր

Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ «Օգոստոսի 25-28-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

Ըստ աղբյուրի՝ Երևանում օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում